հայերեն

To read this text in English, hold your mouse over the section of text you want to read. The words will appear in a small box.

Ձեր մայրենի լեզվով և/կամ այլ ընդունելի ձևաչափերով, օր. մեծ չափի տպագրությամբ կամ բրալյան գրով առավել տեղեկատվության համար զանգահարեք Health Care Options 1-844-580-7272 (TTY 1-800-430-7077) հեռախոսահամարով:

Ի՞նչ է Coordinated Care Initiative-ը:

Նահանգային Medi-Cal և դաշնային Medicare ծրագրերը միացել են մեկ ընդհանուր խմբում՝ կազմելու Ձեր բուժական խնամքն ապահովող նոր եղանակներ: Ծրագիրը կոչվում է Coordinated Care Initiative կամ կրճատ՝ CCI: Ծրագրի նպատակն է՝ բարելավել միաժամանակ Medicare և Medi-Cal ծրագրերից օգտվող բազմաթիվ կալիֆորնիացիների, ինչպես նաև միայն Medi-Cal ծրագրից օգտվող բազմաթիվ մարդկանց տրամադրվող բուժական խնամքը: CCI-ը նպատակ ունի առավելագույնս աջակցելու Ձեզ, Ձեր բուժող բժշկին և այլ բուժհաստատություններին:

CCI-ը բաղկացած է երկու մասից.

      • Cal MediConnect-ի կհամախմբի Medicare և Medi-Cal ծրագրերի առավելությունները մեկ ընդհանուր բժշկական ծրագրում: Այդ ծրագիրը կընձեռի նաև բուժհաստատություններ հասնելու լրացուցիչ հնարավորություն և տեսողության հետ կապված նպաստներ: Cal MediConnect-ի բժիշկները և այլ հաստատված բուժհիմնարկները կաշխատեն համատեղ Ձեզ անհրաժեշտ բուժման և բժիշկների հասանելիությունը Ձեր տանը և համայնքում ապահովելու համար՝ հիվանդանոց հաճախակի այցելելու կամ ծերանոցներ տեղափոխվելու փոխարեն:
      • Managed Medi-Cal Long-Term Services and Supports (MLTSS) ծրագիրը հանդիսանում է CCI-ի երկրորդ մասը, որի դեպքում Medi-Cal-ի առավելություններից օգտվելու համար պետք է գրանցվել Medi-Cal-ի որևէ պլանին: Սա պարտադիր է այն մարդկանց համար, ովքեր օգտվում են միայն Medi-Cal-ից, կամ միաժամանակ Medicare-ից և Medi-Cal-ից և չեն նախընտրում միանալ Cal MediConnect-ին: Այդ առավելությունները հանդիսանում են long-term services and supports (LTSS) և այնպիսի ծառայություններ, որոնց վճարման համար Medi-Cal-ը համագործակցում է Medicare-ի հետ: Ձեր Medicare ծրագրի պայմանները չեն փոխվի, եթե միանաք Medi-Cal ծրագրին:

Անկախ այ բանից, մարդն ընտրում է Cal MediConnect (համատեղում է Medicare և Medi-Cal ծրագրերը), թե միայն MLTSS (պահպանում է միևնույն Medicare և ընտրում է Medi-Cal ծրագիր), բոլորը պետք է գրանցվեն այս ծրագրերից որևէ մեկին՝ Medi-Cal-ի առավելություններից օգտվելու համար:

Արդյո՞ք գործում է CCI-ը Ձեզ համար:
Արդյո՞ք գործում է CCI-ը Ձեզ համար:

CCI-ը գործում է միայն այն մարդկաց համար, ովքեր ապրում են հետևյալ յոթ շրջաններից որևէ մեկում.

Los Angeles
San Diego
Orange
San Mateo
Riverside
Santa Clara
San Bernardino

      • Cal MediConnect. CCI-ի իրականացման յոթ շրջաններում ապրող մարդկանց մեծ մասն, ովքեր օգտվում են Medicare ծրագրի (մաս A և մաս B) և Medi-Cal ծրագրի ամբողջական առավելություններից, կարող են միանալ Cal MediConnect առողջապահական ծրագրին:
      • MLTSS. Մարդկանց մեծ մասն, ովքեր ապրում են CCI-ի իրականացման ութ շրջաններից որևէ մեկում և ստանում են Medi-Cal երկարաժամկետ ծառայություններ և աջակցությունlong-term services and supports (LTSS), պետք է միանան Medi-Cal ծրագրին՝ դրա առավելություններից օգտվելու համար: LTSS ծառայությունները ներառում են՝ Multipurpose Senior Services Program (MSSP), Community-Based Adult Services (CBAS), In-Home Supportive Services (IHSS) և երկարաժամկետ բուժքույրական խնամք:
      • PACE. Եթե Դուք 55 տարեկան կամ ավելի բարձր տարիքի եք, ունեք տնային պայմաններում լրացուցիչ օգնություն ստանալու կարիք և բնակվում եք սահմանված փոստային ինդեքսի տարածքում, կարող եք միանալ PACE ծրագրին՝ Medicare և Medi-Cal ծրագրերի Ձեր առավելություններից օգտվելու համար:
Կա՞ն մարդիկ, ովքեր չեն կարող միանալ Cal MediConnect ծրագրին:
Կա՞ն մարդիկ, ովքեր չեն կարող միանալ Cal MediConnect ծրագրին:

Այո, որոշ մարդիկ չեն կարող միանալ Cal MediConnect-ին: Դուք չեք կարող միանալ Cal MediConnect-ին, եթե.

      • Ձեր տարիքը ցածր է 21-ից
      • ունեք ֆիզիկական զարգացման խնդիրներ
      • ստանում եք ծառայություններ Regional Center-ից, կամ State Developmental Center-ից, կամ DDS ծառայություններից հրաժարման փաստաթղթի կամ ICF/DD-ի միջոցով
      • չի համապատասխանում Ձեր Medi-Cal-ի ծախսերի բաժնեմասը
      • ունեք End-Stage Renal Disease (ESRD), բացառությամբ Orange և San Mateo շրջաններից
      • մասնակիորեն օգտվում եք Medicare-ի առավելություններից կամ ունեք բժշկական ապահովագրության այլ ծածկույթ, ինչպիսիք են աշխատանքից ազատման, վետերանային կամ մասնավոր ապահովագրությունները
      • ապրում եք ծերանոցում
      • ստանում եք ծառայություններ իրավունքներից հրաժարման հետևյալ ծրագրերից որևէ մեկով՝ Nursing Facility/Acute Hospital, Assisted Living, In Home Operations կամ Home- and Community-Based Services
      • ընդգրկված եք PACE կամ AIDS Health Care Foundation-ի ծրագրերում
      • ապրում եք Los Angeles, Riverside և San Bernardino շրջանների սահմանված գյուղական համայնքներում:
Ո՞ր տարբերակները կարող եք ընտրել, եթե օգտվում եք Medicare-ից և Medi-Cal-ից:
Ո՞ր տարբերակները կարող եք ընտրել, եթե օգտվում եք Medicare-ից և Medi-Cal-ից:

1. Ձեր առաջին ընտրությունը պետք է լինի՝ միանալ Cal MediConnect-ին:

      • Medicare և Medi-Cal ծրագրերով Ձեզ հասանելիք բոլոր առավելությունները Դուք կստանաք մեկ ծրագրում:
      • Դուք կունենաք միայն մեկ քարտ բժշկին այցելելիս ներկայացնելու համար և մեկ հեռախոսահամար՝ Ձեր հարցերի պատասխանները ճշտելու, խնդիրներ կամ Ձեր առողջության հետ կապված օգնության կարիք ունենալու դեպքում կապվելու համար:
      • Դուք կստանաք տեսողական և տրանսպորտից օգտվելու լրացուցիչ արտոնություններ, որոնք չեն առաջարկվում Medicare-ի և Medi-Cal-ի կողմից:
      • Դուք կարող եք աշխատել բուժխնամքի որևէ համակարգողի հետ, ով կարող է օգնել Ձեզ կառավարելու Ձեր բժշկի այցերը, դեղերի նշանակումները և համոզվելու, որ ստանում եք Ձեզ անհրաժեշտ բուժխնամքն ու ծառայությունները:
      • Cal MediConnect-ի Ձեր բժիշկները և այլ հաստատված բուժծառայություններ մատուցողները կհամագործակցեն՝ տրամադրելու Ձեզ անհրաժեշտ խնամքը:
          • Եթե Ձեր բժիշկն ընդգրկված չէ ծրագրում, Դուք կարող եք ընտրել նոր բժիշկ:

        Այլ բուժծառայություններ մատուցողներ, ինչպես Medi-Cal-ի ծառայությունների մատակարարները, չեն փոխվի, դրանք են In-Home Supportive Services (IHSS), Multipurpose Senior Services Program (MSSP), Community-Based Adult Services (CBAS) և ծերանոցներ:

2. Ձեր երկրորդ ընտրությունը պետք է լինի Ձեր Medicare-ի պայմանների պահպանումը, ինչպես հիմա է, ԵՎ գրանցում միայն Medi-Cal ծրագրում:

      • Այս ընտրությունը Ձեզ թույլ կտա պահպանել Ձեր Medicare կամ Medicare Advantage ծրագրով հասանելիք անվճար ծառայություններն այնպես, ինչպես այժմ է և ընդգրկվել Medi-Cal ծրագրում՝ Ձեր Medi-Cal առավելություններից օգտվելու համար:
      • Եթե պահպանեք Ձեր Medicare ծրագրի պայմաններն այնպես, ինչպես այժմ է, Դուք պետք է ընտրեք Medi-Cal ծրագիրը՝ Ձեր Medi-Cal առավելություններից օգտվելու հնարավորությունը շարունակելու համար: Դա պահանջվում է պետականորեն:

3. Երրորդ ընտրությունն է՝ ընդգրկվել Program of All-inclusive Care for the Elderly (PACE) ծրագրում Cal MediConnect-ի կամ MLTSS-ի փոխարեն:

      • PACE ծրագիրը կամընտրովի Medicare և Medi-Cal ծրագիրն է այն մարդկանց համար, ովքեր համապատասխանում են երկու ծրագրերին և ովքեր կարող են ցանկանալ ստանալ բուժխնամք առավել բարձր մակարդակով:
      • Համապատասխանելու համար Դուք պետք է՝ լինեք 55 կամ ավելի բարձր տարիքի, բնակվեք Ձեր տանը կամ համայնքային բնակավայրում, ունենաք բժշկական խնամքի մեծ կարիք և ապրեք PACE ծրագրի կողմից սպասարկվող որևէ տարածքում, որում կլինեն ազատ տեղեր:
      • Դուք կարող եք տեսնել միայն այն բժիշկներին, ովքեր ընդգրկված են PACE ցանցում:
      • Քանի դեռ մենք կստուգենք Ձեր համապատասխանությունը PACE ծրագրում գրանցվելու համար, Դուք չեք ընդգրկվի որևէ այլ ծրագրում: Սակայն Դուք այնուամենայնիվ պետք է ընտրեք Cal MediConnect ծրագիրը ԿԱՄ Medi-Cal ծրագիրը: Մեզ անհրաժեշտ կլինի իմանալ Ձեր ընտության մասին, եթե չհամապատասխանեք PACE ծրագրի համար:
Որո՞նք են Ձեր ընտրությունները, եթե օգտվում եք միայն Medi-Cal ծրագրից կամ չեք համապատասխանում Cal MediConnect ծրագրին, սակայն ունեք Medi-Cal:
Որո՞նք են Ձեր ընտրությունները, եթե օգտվում եք միայն Medi-Cal ծրագրից կամ չեք համապատասխանում Cal MediConnect ծրագրին, սակայն ունեք Medi-Cal:

Դուք պետք է ընտրեք որևէ Medi-Cal ծրագիր՝ Medi-Cal-ի Ձեզ հասանելիք ծառայությունները մատուցելու համար, որոնք են LTSS-ը և այն ծառայությունները, որոնց վճարման համար Medi-Cal-ը համագործակցում է Medicare-ի հետ: LTSS ծառայությունները ներառում են՝ Multipurpose Senior Services Program (MSSP), Community-Based Adult Services (CBAS), In-Home Supportive Services (IHSS) և երկարաժամկետ բուժքույրական խնամք:

Ի՞նչպես վարվել, եթե Դուք համապատասխանում եք Cal MediConnect-ին, սակայն չեք ցանկանում ընդգրկվել:
Ի՞նչպես վարվել, եթե Դուք համապատասխանում եք Cal MediConnect-ին, սակայն չեք ցանկանում ընդգրկվել:

Դուք պարտավոր չեք միանալու Cal MediConnect ծրագրին: Եթե չեք ցանկանում միանալ, չպետք է ոչինչ անել նախքան Ձեր նամակներն ստանալը: Ապա` կարող եք տեղեկացնել նահանգային մարմիններին, որ չեք ցանկանում միանալ Cal MediConnect-ին: Դա կարող եք անել փոստով` լրացնելով Ձեր Choice Form-ը, որը ներառված կլինի նամակում, կամ կարող եք զանգահարել Health Care Options 1-844-580-7272 կամ TTY 1-800-430-7077 հեռախոսահամարներով: Եթե ընտրեք այս տարբերակը, այնուամենայնիվ պետք է ընտրեք որևէ Medi-Cal ծրագիր՝ Ձեր Medi-Cal ծառայություններից օգտվելու համար:

Ի՞նչ անել, եթե միացել եք Cal MediConnectին և փոխել եք Ձեր միտքը:
Ի՞նչ անել, եթե միացել եք Cal MediConnectին և փոխել եք Ձեր միտքը:

Եթե որոշել եք փորձել Cal MediConnect-ի բոլոր առավելությունները, սակայն գրանցվելուց հետո փոխել եք Ձեր միտքը, կարող եք ցանկացած պահի փոխել ծրագրերը կամ դուրս գալ Cal MediConnect-ի գրանցումից: Խնդրում ենք հաշվի առնել, որ եթե փոխեք ծրագրերը կամ դուրս գաք գրանցումից, դա կգործի հաջորդ ամսվա առաջին օրվանից:

Կարո՞ղ եք շարունակել օգտվել Ձեր բուժհաստատությունից:
Կարո՞ղ եք շարունակել օգտվել Ձեր բուժհաստատությունից:

Եթե ցանկանում եք միանալ Cal MediConnect-ին, պետք է ուսումնասիրեք բուժծառայությունների մատակարարների ցանկը տվյալ ծրագրի շրջանակում: Դա նշանակում է, որ կարող եք շարունակել օգտվել այն նույն բուժհաստատությունից, որից օգտվում եք ներկայումս, եթե նրանք ընդգրկված են Cal MediConnect ծրագրում: Հակառակ դեպքում, Դուք պետք է ընտրեք նոր բուժհաստատություն, որը համագործակցում է Ձեր ծրագրի հետ, այդպիսիք կոչվում են “ներցանցային” բուժհաստատություններ:

Խնդրում ենք հիշել, որ եթե Ձեր բուժհաստատությունն ընդգրկված չէ Cal MediConnect-ի ցանցում, կարող եք այնուամենայնիվ հայտնել նահանգային մարմիններին, որ չեք ցանկանում միանալ Cal MediConnect ծրագրին և պարզապես ընտրել որևէ Medi-Cal ծրագիր՝ Medi-Cal-ի ծառայություններից օգտվելու համար:

Դուք կարող եք նաև պահանջել շարունակել Ձեր բուժխնամքը և Cal MediConnect ծրագրին միանալուց հետո որոշակի ժամանակահատվածի ընթացքում շարունակել այցելել Ձեր բժիշկներին (տե՛ս ներքևում):

Ի՞նչ անել, եթե իմ բուժհաստատությունները չեն համագործակցում Cal MediConnect-ի հետ, սակայն ես ցանկանում եմ միանալ Cal MediConnect-ին:
Ի՞նչ անել, եթե իմ բուժհաստատությունները չեն համագործակցում Cal MediConnect-ի հետ, սակայն ես ցանկանում եմ միանալ Cal MediConnect-ին:

Եթե Ձեր բուժհաստատությունները չեն համագործակցում Cal MediConnect-ի հետ, սակայն Դուք այնուամենայնիվ ցանկանում եք օգտվել Cal MediConnect-ի առավելություններից, կարող եք դիմել Continuity of Care-ի:

Doctor Continuity of Care. Եթե Ձեր ներկայիս բժիշկները կամ մասնագետներն ընդգրկված չեն Cal MediConnect ծրագրի ցանցում, Դուք կարող եք շարունակել այցելել նրանց 6 ամսվա ընթացքում (Medicare-ի բժիշկներ) կամ 12 ամսվա ընթացքում (Medi-Cal-ի բժիշկներ), եթե.

    • Դուք ունեք հաստատված շփում Ձեր բուժհաստատության հետ,
    • Ձեր բժիշկը պատրաստ է ընդունել Cal MediConnect ծրագրի վճարումը, և
    • Ձեր բժիշկը չի հեռացվել ծրագրից որակական պատճառներով:

Nursing Facility Continuity of Care. Cal MediConnect-ի շրջանակում Դուք կարող եք մնալ Ձեր ներկայիս ծերանոցում: Ձեր նոր առողջապահական ծրագիրը պետք է համագործակցի Ձեր ծերանոցի հետ, եթե այն որակական պատճառներից ելնելով չի հանվել ծրագրի ցանցից:

Long-Term Supports and Services (LTSS). եթե միանաք Cal MediConnect կամ Medi-Cal որևէ ծրագրի, Ձեր In-Home Supportive Services (IHSS), Community-Based Adult Services (CBAS) և Multipurpose Senior Services Program (MSSP) ծառայությունները կմնան նույնը, ինչ որ այսօր են:

Այլ բուժհաստատություններ. Բուժխնամքի շարունակումը կիրառելի չէ բժշկական սարքավորումների, պարագաների մատակարարների ու բեռնափոխադրողների համար: Այն նաև չի գործում տնային բուժում կամ ֆիզիոթերապիա անցկացնող բուժհաստատությունների համար:

Ի՞նչ այլ տեղեկատվություն պետք է հաշվի առնել:
Ի՞նչ այլ տեղեկատվություն պետք է հաշվի առնել:

Ձեր Guidebook-ում զետեղված է տեղեկատվություն այն ծրագրերի վերաբերյալ, որոնց կարող եք միանալ: Զանգահարե՛ք Ձեր Cal MediConnect ծրագրի Member Services հեռախոսահամարով՝ ճշտելու արդյո՞ք Ձեր ներկայիս բժիշկն աշխատում է նրանց հետ: Եթե ցանկանում եք գտնել նոր բժիշկ, ծրագրի անձնակազմը կօգնի Ձեզ:

Զանգահարե՛ք Cal MediConnect ծրագրին՝ համոզվելու, որ ապահովագրությունը ներառում է նաև Ձեր դեղորայքը: Համոզվեք, որ Ձեր դեղորայքի անվանումները ճիշտ են, երբ կապվեք ծրագրերի հեռախոսահամարներով:[/toggle][/accordion][accordion multiopen=”true”] [toggle title=”Ո՞րտեղ կարող եք ստանալ մանրամասն տեղեկատվություն կամ օգնություն:” state=”closed”]Ո՞րտեղ կարող եք ստանալ մանրամասն տեղեկատվություն կամ օգնություն:

Health Insurance Counseling and Advocacy Program (HICAP)-ը կարող է օգնել Ձեզ՝ Ձեր մայրենի լեզվով հասկանալու այս փոփոխությունները և նոր տարբերակները: Զանգահարե՛ք 1-800-434-0222 հեռախոսահամարով HICAP-ի ներկայացուցչի հետ խոսելու համար կամ գտե՛ք Ձեր HICAP տեղական ներկայացուցչության հեռախոսահամարն այստեղ:

Health Care Options-ը նույնպես կարող է օգնել Ձեզ` հասկանալու Cal MediConnect և Medi-Cal ծրագրերը, ինչպես նաև օգնել գրանցվել Ձեր ընտրած ծրագրում: Կապվե՛ք նրանց հետ 1-844-580-7272 (TTY 1-800-430-7077) հեռախոսահամարով:

Cal MediConnect ծրագրում ընդգրկված մարդկանց համար գործում է Cal MediConnect Ombudsman Program-ը, որը լրացուցիչ օժանդակություն է տրամադրում Ձեր առողջապահական ծրագրի առնչությամբ առաջացած խնդիրները լուծելու հարցում (Նախքան մարդու իրավունքների պաշտպանին զանգահարելը՝ Դուք պետք է օգնության համար առաջինը զանգահարեք Ձեր ծրագրի ներկայացուցչին): Կապվե՛ք նրանց հետ 1-855-501-3077 (TTY 1-855-874-7914) հեռախոսահամարով:

Ինչ է պետք իմանալ այդ մասին Cal MediConnect
Ի՞նչպես կարող է Cal MediConnect ծրագիրն օգնել ինձ Լոս Անջելեսի համայնքում:
Ու՞մ զանգահարել Լոս Անջելեսի համայնքում օգնություն կամ մանրամասն տեղեկատվություն ստանալու համար